Միջազգային

Կրոնի վրա հիմնված բաժանարար դարաշրջանն ավարտվել է․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրականացնում են ամենամեծ նախագիծը՝ «Թուրքիան առանց ահաբեկչության»։ Նա շեշտել է, որ «ինքնության քաղաքականության» և ծագման կամ կրոնի վրա հիմնված բաժանարար դարաշրջանն ավարտվել է։

«Մեր երկրի պատմության մեջ նոր էջ կբացի։ Ոչ ոք չի կարող մեզ բաժանել։ Առաջիկա ժամանակահատվածում մենք նախ կհասնենք ահաբեկչությունից զերծ Թուրքիայի, ապա՝ ահաբեկչությունից զերծ տարածաշրջանի։ Մենք վճռականորեն ենք տրամադրված»,- ասել է նա։