Միջազգային

«Լիվերպուլը» Վիրցի համար աստղաբաշխական գումար է առաջարկել

«Լիվերպուլը» Ֆլորիան Վիրցի համար «Բայերին» առաջարկել է մոտ 133 միլիոն եվրո: Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ մերսիսայդցիներն առաջին պաշտոնական առաջարկն են արել «Բայերին» կիսապաշտպանի համար:

Bild-ի տվյալներով՝ «Լիվերպուլն» առաջարկել է ֆիքսված գումար՝ 100 միլիոն ֆունտ, ինչը համարժեք է մոտ 117 միլիոն եվրոյի: Դրան կավելացվեն բոնուսային վճարումներ՝ 10-12 մլն ֆունտ։ Այսպիսով, ընդհանուր գումարը հասնում է 130-133 միլիոն եվրոյի։ 

Նշվում է, որ «Բայերը» պահանջում է 150 միլիոն եվրո: Սակայն «Լիվերպուլը» փորձում է սահմանափակել գումարը՝ հասցնելով 135 միլիոն եվրոյի։  Քանի որ տարբերությունը համեմատաբար փոքր է, արագ համաձայնություն, ամենայն հավանականությամբ, ձեռք կբերվի: