ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հյուրընկալել է գործարար Իլոն Մասկին և նրան նվիրել Սպիտակ տան «ոսկե բանալի» խորհրդանշական նվեր՝ կառավարության հատուկ ծառայողի աշխատանքի համար։
«Մասկն աշխարհի ամենամեծ բիզնես առաջնորդներից և նորարարներից մեկն է։ Իլոնն, իրականում, չի հեռանում, նա պարզապես կլինի ամենուր։ Սա նրա մտահղացումն է, նա շատ բաների մեջ կներգրավվի»,- ասել է Փրամփը։ ։
ԱՄՆ նախագահը նաև գովաբանել է Մասկին «իր տաղանդը Միացյալ Նահանգներում ներդնելու քայլի» համար։
Իր հերթին, Մասկը նշել է, որ DOGE-ը կշարունակի անհավանական աշխատանք կատարել, իսկ ինքը կայցելի ընկերություն և կլինի նախագահի ընկերն ու խորհրդականը։