Միջազգային

Պաշտոնական. Ալեքսանդր-Առնոլդը՝ «Ռեալի» ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալը» և «Լիվերպուլ» համաձայնության են հասել Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի տեղափոխության շուրջ։ Անգլիացին «սերուցքայիննների» հետ 6 տարվա պայմանագիր է կնքել՝ մինչև 2031 թվականի հունիսի 30-ը:

Ինչպես հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Ռեալը» մոտ 10 մլն եվրո կվճարի «Լիվերպուլին», որպեսզի Տրենտը մադրիդյան ակումբի կազմում մասնակցի աշխարհի ակումբային առաջնությանը, քանի որ մերսիսայդցիների հետ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է միայն հուլիսի 1-ին, իսկ ԱՄՆ-ում կայանալիք մրցաշարը կմեկնարկի հունիսի 15-ին:

Անգլիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը միանում է մադրիդյան ակումբին՝ Լիվերպուլի հետ ինը գավաթ նվաճելուց հետո (Չեմպիոնների լիգա (1), Աշխարհի ակումբային գավաթ (1), ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ (1), Պրեմիեր լիգա (2), Անգլիայի գավաթ (1), Լիգայի գավաթ (2) և Community Shield (1):

Հունիսի 14-ից ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնությունում Ալեքսանդր-Առնոլդը հանդես կգա Մադրիդի «Ռեալի» կազմում։