Միջազգային

«Համոզված եղեք, որ դուռը փակ է»․ Թրամփի խորհուրդը Մակրոնին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և նրա կնոջ՝ Բրիջիտ Մակրքոնի հետ կապված միջադեպին։ 

Օրեր առաջ տեսախցիկները ֆիքսել էին, թե ինչպես է ինքնաթիռից իջնելիս Էմանուել Մակրոնի կինն ապտակում նրան։ Ելիսեյան պալատից ավելի ուշ հայտնել էին, որ դա կատակ էր։

«Միշտ համոզված եղեք, որ դուռը փակ է։ Խոսել եմ Մակրոնի հետ, նրա հետ ամեն ինչ կարգին է»,- ասել է Թրամփը լրագրողների հետ Սպիտակ տանը կայացած զրույցում։