Միջազգային

Ուկրաինայում, մինչև Ստամբուլ մեկնելը, ցանկանում են ստանալ ռուսական հուշագրի տարբերակը

Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան Թուրքիայի իր պաշտոնակցի հետ Կիևում տեղի ունեցած ասուլիսին հայտարարել է, որ մինչև Ստամբուլի բանակցությունների մեկնարկը ցանկանում է ստանալ ռուսական հուշագրի տարբերակը։

«Ուկրաինան հետաքրքրված է բանակցությունների նոր փուլով, որոնք կարող են տեղի ունենալ Ստամբուլում՝ հունիսի 2-ին, և ցանկանում է ստանալ ՌԴ - ի հուշագրի տարբերակը մինչև դրանց մեկնարկը»,- հայտաարրաել է Ուկրաինայի ԱԳ նախարարը։

«Որպեսզի հաջորդ հանդիպումը, որը նախատեսվում է, լինի բովանդակային և առարկայական, կարևոր է նախապես ստանալ փաստաթուղթը, որ մեկնող պատվիրակությունը լիազորություն ունենա քննարկել համապատասխան դիրքորոշումները», - հավելել է նախարարը: 

Սիբիգան ընդգծել է նաև, որ Ուկրաինան շահագրգռված է այս տարի պատերազմն ավարտելու և հրադադար հաստատելու հարցում՝ լինի դա 30, 50 կամ 100 օրով, և երկիրը պատրաստ է բաց քննարկել դա Ռուսաստանի հետ։