Միջազգային

Բայրամովն ու Հաքը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը

Ջեյհուն Բայրամովն ու Ջոշուա Հաքը քննարկել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերն ու Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական զլմ-ները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում էներգետիկ նախագծերը, վերականգնվող էներգետիկայի ծրագրերը, տրանսպորտային և հաղորդակցության ուղիների հեռանկարները, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը:

Ըստ ադրբեջանական զլմ-ների՝ Բայրամովը զրուցակցին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ներկա վիճակի և հեռանկարների, ինչպես նաև՝ առկա խոչընդոտների մասին: