Միջազգային

ՀԱՄԱՍ-ը քննարկում է ԱՄՆ-ի առաջարկը

ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը BBC-ին հայտնել է, որ պաղեստինյան զինված խմբավորումը կմերժի Գազայում հրադադարի և պատանդների ազատ արձակման նոր համաձայնագրի վերաբերյալ ԱՄՆ-ի վերջին առաջարկը։

Սպիտակ տունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Իսրայելը հաստատել է ԱՄՆ դեսպան Սթիվ Ուիթքոֆի առաջարկած ծրագիրը և այժմ սպասվում է պաշտոնական պատասխան ՀԱՄԱՍ-ի կողմից։

Al Jazeera-ն հաղորդում է, որ Թրամփի վարչակազմի կողմից Իսրայելին ներկայացված հրադադարի առաջարկը «դեռևս քննարկման փուլում է» ՀԱՄԱՍ-ի կողմից։ Սակայն, ինչպես նշում է աղբյուրը, առաջարկը ներկայիս տեսքով միայն կհանգեցնի Գազայում «սպանությունների և սովի շարունակությանը»։

Reuters-ի տվյալներով՝ ԱՄՆ-ի առաջարկը նախատեսում է 60-օրյա հաշտության ժամանակաշրջան և առաջին շաբաթվա ընթացքում 28 իսրայելցի պատանդների՝ ինչպես ողջերի, այնպես էլ մահացածների վերադարձ։ Ի պատասխան՝ իսրայելական կողմը վերադարձնելու է 125 պաղեստինցի ցմահ դատապարտյալների և 180 զոհված պաղեստինցիների մարմինները։

Այս առաջարկը արդեն ընդունվել է Նեթանյահուի կառավարության կողմից։