Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Կիև ժամանելուց առաջ հայտարարել է, որ Մոսկվան կարող է անբարենպաստ վիճակում հայտնվել՝ ճկունությունից հրաժարվելու պատճառով։
«Ռուսաստանը կարող է անբարենպաստ վիճակում հայտնվել ԱՄՆ-ի և միջազգային հասարակական կարծիքի աչքում, եթե ճկունություն չցուցաբերի Ուկրաինայի շուրջ խաղաղության գործընթացում»,- ասել է նա։
Ըստ նրա՝ ուկրաինական և եվրոպական կողմերը ճկունություն ցուցաբերեցին ամերիկյան դիրքորոշմանը հարմարվելու հարցում և հանկարծակի ընդունեցին այն։ Այժմ, երբ Ռուսաստանը չկարողանա նույնպիսի ճկունություն ցուցաբերել, նա ավելի անբարենպաստ վիճակում կհայտնվի։
«Ռուսաստանի կողմից ամերիկյան միջնորդության ընդունումը կարևոր հարց է։ Թուրքական միջնորդության և առաջարկությունների ընդունումը նույնպես կարևոր հարց է։ Ուկրաինացիներն ու եվրոպացիները պահանջում են անհապաղ 30-օրյա զինադադար սկսել առանց պայմանների, մինչդեռ Ռուսաստանը որոշակի պահանջներ ունի նման զինադադարի համար: Մենք գիտենք, թե ինչ են ուզում կողմերը»,- հայտարարել է Ֆիդանը: