Միջազգային

Ինչ է նախատեսում Գազայում հրադադարի մասին ԱՄՆ առաջարկը. Reuters

Reuters-ը մանրամասներ է հրապարակել ԱՄՆ-ի՝ Գազայում հրադադարի առաջարկից։ Այն նախատեսում է 60-օրյա հաշտություն և առաջին շաբաթվա ընթացքում 28 իսրայելցի պատանդների՝ ինչպես ողջերի, այնպես էլ մահացածների վերադարձ։ Բացի այդ, իսրայելական կողմն էլ վերադարձնելու է 125 պաղեստինցի ցմահ բանտարկյալների և 180 զոհվածների մարմինները։

Ծրագիրը նախատեսում է նաև Գազա մարդասիրական օգնության ուղարկում այն բանից հետո, հենց ՀԱՄԱՍ-ը ստորագրի հաշտության մասին համաձայնագիրը։

Ծրագրով նախատեսվում է, որ ՀԱՄԱՍ-ը կազատի վերջին 30 պատանդներին համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո։

Սպիտակ տունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է ԱՄՆ-ի՝ հաշտության մասին առաջարկին։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ ռազմական խմբավորումը Reuters-ին հայտնել է, որ քննարկում է ծրագիրը և պատասխան կտա ուրբաթ կամ շաբաթ օրը։