Միջազգային

ԱՄՆ-ն սպառնացել է դուրս գալ Ուկրաինայի հարցով բանակցություններից

Վաշինգտոնը դուրս կգա Ուկրաինայում ընթացող խաղաղ բանակցություններից, եթե Ռուսաստանի իշխանություններն անտեսեն ռազմական գործողությունները դադարեցնելու կոչերը։ Այս մասին ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Ջոն Քելլին։

«Եթե Ռուսաստանը սխալ որոշում կայացնի՝ շարունակել այս աղետալի պատերազմը, Միացյալ Նահանգները ստիպված կլինի դիտարկել այդ հակամարտության դադարեցման շուրջ բանակցություններից հրաժարվելու հնարավորությունը», - ասել է նա:

ԱՄՆ ներկայացուցիչը հավելել է, որ այս սցենարի դեպքում Վաշինգտոնը երես չի թեքում «իր սկզբունքներից կամ բարեկամներից», այլ արձանագրում է, որ Ռուսաստանը հրաժարվում է համատեղ աշխատել հանուն «արդյունքի»: