Միջազգային

«Ռուսաստանը պետք է ներկայացնի հուշագրի իր տարբերակը». Քելլոգ

Ռուսաստանը պետք է տրամադրի Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորման հուշագրի իր տարբերակը: Այս մասին ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց քիթ Քելլոգը:

«Գիտեք, նրանք պետք է անեն դա»,- ասել է Քելլոգը՝ պատասխանելով հաղորդավարուհու հարցին, թե ինչու Ռուսաստանը փաստաթուղթը չի տրամադրել ո՛չ Ուկրաինային, ո՛չ ԱՄՆ-ին: Ուկրաինական կողմի մշակած հուշագիրը Քելլոգը բավականին խելամիտ և լավ է անվանել։

Մեկնաբանելով ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ Ռուսաստանի պահանջներից մեկը գրավոր երաշխիքներն են, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ- ի անդամ, Քելլոգն ասել է. «դա արդարացի մտավախություն է»:

Քելլոգի խոսքով՝ Ստամբուլում բանակցությունների երկրորդ փուլին ներկա կլինեն Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրիտանիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները: