Միջազգային

ԱՄՆ-ն դեռ չի կողմնորոշվել Ստամբուլ ներկայացուցիչ ուղարկելու հարցում

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը Ստամբուլում կայանալիք Ուկրաինա-Ռուսաստան բանակցությունների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։ 

«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանը և Ուկրաինան կմասնակցեն Ստամբուլում հաջորդ շաբաթ կայանալիք ուղիղ բանակցություններին և քննարկումներին։ Հավատում ենք, որ այս հանդիպումը կկայանա։ Նախագահ Թրամփը կողմերին կոչ է արել և խրախուսել միասին նստել և անմիջականորեն բանակցել։

Նախագահը հստակեցրել է, որ ցանկանում է, որ այս հակամարտությունը լուծվի բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե մարտադաշտում։ Եվ նա սա կրկին ասել է երկու առաջնորդներին՝ թե՛ հրապարակավ, թե՛ անձնական զրույցներում։ Մենք կտեղեկացնենք, եթե նախագահը մտադիր է ներկայացուցիչ ուղարկել»,- ասել է նա։