Միջազգային

Ֆրանսիայի և Ղազախստանի միջև առևտրի ծավալը աճել է շուրջ 30%-ով

Աստանայի միջազգային համաժողովի շրջանակներում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտաքին առևտրի նախարար Լորան Սեն Մարտենի հետ:

Նախագահը նշել է, որ Ֆրանսիան Ղազախստանի հիմնական առևտրային և ներդրումային գործընկերն է Եվրամիությունում: Նրա խոսքով՝ վերջին տարիներին երկկողմ առևտուրն ու ֆրանսիական ներդրումները երկրում շարունակում են անշեղորեն աճել, ինչն արտացոլում է տնտեսական կապերի ամրապնդման ընդհանուր ձգտումը: 

2024 թվականի արդյունքներով Ղազախստանի և Ֆրանսիայի փոխադարձ առևտրի ծավալը հասել է 5,5 մլրդ դոլարի՝ ավելանալով 31% -ով։ 2005 թվականից մինչև 2024 թվականը մեր տնտեսության մեջ ֆրանսիական ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 20 միլիարդ դոլար։