Միջազգային

«Ակնկալում ենք, որ մեր հարևան Իրանը կաջակցի այս քայլերին». Էրդողան

Այս միջանցքի բացումը կարճաժամկետ հեռանկարում կամրապնդի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները Հարավային Կովկասում. հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ անդրադառնալով «Զանգեզուրի» միջանցքին։

«Մենք ակնկալում ենք, որ հարևան Իրանը կաջակցի այս քայլերին, որոնք կծառայեն տարածաշրջանում խաղաղությանն ու զարգացմանը: Մենք շատ կցանկանայինք, որ նրանք օգտվեին այս սկզբունքից։ Ձեռնարկված յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր բաց դուռ կամ միջանցք, տնտեսական օգուտների հետ մեկտեղ, ի վերջո, ավելի կմոտեցնի երկրները»,- ընդգծել է Էրդողանը։