Կրեմլում հայտարարել են, որ Կիևը դեռ չի համաձայնվել Ստամբուլում բանակցությունների նոր փուլ անցկացնելու առաջարկին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան դեռ Կիևից համաձայնություն չի ստացել հունիսի 2-ին Ստամբուլում հանդիպելու համար։
Կրեմլի ներկայացուցիչը «ոչ կառուցողական» է որակել Ուկրաինայի պահանջները՝ անհապաղ փոխանցել խաղաղության կարգավորման վերաբերյալ հուշագրի ռուսական նախագիծը:
Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հրապարակային չի քննարկի Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ փաստաթղթերի բովանդակությունը. դրանք պետք է անցկացվեն փակ դռների հետևում։