Միջազգային

Ռուսական պատվիրակության ղեկավարին եմ փոխանցել մեր փաստաթուղթը. Ումերով

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, ով գլխավորում է Ուկրաինայի պատվիրակությունը ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկուն է փոխանցել Ուկրաինական դիրքորոշմաn փաստաթուղթը: Այս մասին պաշտպանության նախարարը հայտնել Է «X»-ի իր էջում։

«Ցավոք, ռուսական կողմը փորձել է ձգձգել այդ գործընթացը», - հայտնել Է Ումերովը: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ռուսների վրա ճնշումն աշխատել է։ 

«Նախագահ Թրամփի, եվրոպական առաջնորդների, նախագահ Զելենսկու կոշտ հայտարարություններից հետո, որոնք ապացուցեցին, որ աշխարհը միավորված Է Ուկրաինայի համար խաղաղության հասնելու շուրջ, ռուսները վերջապես հայտնեցին, որ ավարտել են իրենց «հուշագիրը», - ասել է Ումերովը:

Սակայն, ինչպես ընդգծել է պաշտպանության նախարարը, ռուսները ձգձգում են փաստաթղթի փոխանցումը։ 

«Ես ռուսական պատվիրակության ղեկավարին եմ փոխանցել մեր փաստաթուղթը, որն արտացոլում է ուկրաինական դիրքորոշումը։ Նրանք ստացել են այդ փաստաթուղթը», - ընդգծել է Ումերովը։