Այժմ մենք ցանկանում ենք խաղաղություն և հանգստություն տեսնել Հարավային Կովկասում. Ադրբեջանից վերադառնալուց հետո լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Տարածաշրջանում մշտական խաղաղությունն օգուտ կբերի բոլորին։ Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն հորիզոնում է, և մենք գոհ ենք դրանից։ Մենք ուշադիր հետևում ենք գործընթացին և կատարում անհրաժեշտ ներդրում։ Խաղաղությունը, որ ձեռք կբերվի, արժեքավոր կլինի ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև՝ մեր երկրի համար»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը խոսել է նաև հայ-թուրքական հարաբերություններից.
«Մենք նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման զգուշավոր գործընթաց ենք իրականացնում։ Մենք կտեսնենք, որ մեր երկու երկրները կշահեն խաղաղությունից և հարաբերությունների կարգավորումից։ Հետևաբար, այս առումով ոչ մի անհանգստություն չկա»,- հավելել է նա։