Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ հարկատուների միջոցները պետք է ուղղվեն մասնագիտական ծրագրերին և պետական քոլեջներին։
Նա հայտարարել է, որ Թրամփը նախատեսում է աջակցությունը կենտրոնացնել գործնական հմտություններ տվող պրոֆտեխնիկական ուսումնարանների և ծրագրերի վրա, ոչ թե «էլիտար» համալսարանների:
«Նախագահն ավելի շատ շահագրգռված է, որ հարկատուների միջոցներն ուղղվեն պրոֆտեխնիկական ծրագրերին և պետական քոլեջներին, որտեղ ուսուցանվում են իսկապես պետքական մասնագիտություններ։ Ամերիկային պակասում են վարպետները, էլեկտրիկները, սանտեխնիկները, իսկ ահա Հարվարդի ԼԳԲՏ հետազոտությունների դիպլոմներն արդեն չափազանց շատ են», - ասել է նա։