Միջազգային

Սպիտակ տունը հաստատել է հրադադարի վերաբերյալ Իսրայելի համաձայնությունը

Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում ԱՄՆ-ի առաջարկած 60-օրյա հրադադարին, հինգշաբթի օրը հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

«Ես կարող եմ հաստատել, որ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Ուիտկոֆը և նախագահ Թրամփը Համասին փոխանցել են հրադադարի առաջարկ, որն ստացել էր Իսրայելի աջակցությունը: Իսրայելը համաձայնել է այս առաջարկին, նախքան այն Համասին ուղարկելը»,- լրագրողներին ասել է Լևիթը:

Նա հավելել է, որ չգիտի՝ Համասն ընդունե՞լ է արդյոք ամերիկյան առաջարկը, թե՞ ոչ։