Ստամբուլը դառնում է Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների հիմնական հարթակը. հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:
«Ստամբուլյան հարթակը դառնում է Սև ծովի, Սևծովյան գործարքի, հացահատիկի գործարքի, այժմ էլ՝ ռուս-ուկրաինական բանակցությունների վերաբերյալ բոլոր ուղղություններով բանակցությունների անցկացման հիմնական հարթակը», - այս մասին ասել Է Շոյգուն Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Օքայ Մեմիշի հետ հանդիպման ժամանակ:
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ղեկավարությանը ռուս-ուկրաինական բանակցությունների համար ստամբուլյան հարթակը տրամադրելու համար:
«Գիտենք, որ Անկարան զգալի ջանքեր է գործադրել, այդ թվում՝ անվտանգության ապահովման առումով, պատվիրակությունների աշխատանքի համար օպտիմալ պայմաններ ստեղծելու նպատակով», - ասել է Շոյգուն: