Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարներին Եվրասիական տնտեսական միության օրվա կապակցությամբ, համապատասխան շնորհավորանքը հրապարակվել Է Կրեմլի կայքում:
«Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Եվրասիական տնտեսական միության օրվա կապակցությամբ: ԵվրԱզԷՍ - ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները զարգանում են շատ դինամիկ և արդյունավետ. ստեղծվել է ընդհանուր շուկա, որն ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատությունը, իրականացվում է կարևորագույն ոլորտներում իրավական կարգավորման ազգային համակարգերի ներդաշնակեցում, հաջողությամբ իրականացվում են համատեղ տնտեսական և ենթակառուցվածքային նախագծեր», - ասվում է կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ երկրները կշարունակեն զարգացնել կառուցողական բազմակողմ փոխգործակցությունը՝ ի շահ եվրասիական տարածքում բարեկեցության և կայունության ապահովման: