Ստավրոպոլում նռնակի պայթյունից զոհվել է վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ և Ուկրաինայի պատերազմի վետերան Զաուր Գուրցևը, հաղորդել Է նահանգապետը։ Ռուսական ԶԼՄ-ները հաղորդու են, որ դիտարկվում է ահաբեկչության վարկածը։
«Արտակարգ դեպք Չեխովի 85/19 հասցեում գտնվող բնակելի շենքի հարևանությամբ, նախնական տվյալներով տեղի է ունեցել պայթյուն: Միջադեպի հետևանքով երկու տղամարդ է մահացել։ Բնակելի շենքի արտաքին տեսանելի վնաս չկա, տուժել են մոտակայքում կայանված մի քանի ավտոմեքենաները», - գիշերը գրել է քաղաքապետը։
Տարածված տեղեկատվության համաձայն՝ Գուրցիևը գլխավորել է «Մարիուպոլի ուղղությամբ գործողության» օդային բաղադրիչը, որտեղ կիրառել է սեփական մշակումները՝ հրթիռների ուղղորդման տեխնոլոգիան բարելավելու համար, ինչը, ինչպես պնդում են, թույլ է տվել հարված հասցնել «Ազով» գնդի մատակարարման պահեստին։ Ուկրաինայի իրավապահ մարմինները Մարիուպոլի ուղղությամբ ավիահարվածները որակում են որպես ռազմական հանցագործություն։
