Միջազգային

Պուտինը և Տոկաևը քննարկել են մի շարք հարցեր

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման արդիական հարցեր։ Առաջնորդները համաձայնել են շարունակել երկկողմ շփումները տարբեր մակարդակներում։