Միջազգային

Բլատեն գյուղը սառցադաշտի փլուզման պատճառով ավերվել է

Շվեյցարիայի Վալե կանտոնում սառցադաշտի փլուզման ժամանակ գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ 

Բլատեն գյուղը գրեթե ամբողջությամբ ավերվել է։ Մասնագետները կանխատեսել էին սառույցի փլուզում, այդ պատճառով բնակչությունը նախապես տարհանվել է։