Միջազգային

«ԱՄՆ-ում և Եվրոպայում շատերն են բազմաբևեռությունն ընկալում որպես մարտահրավեր». Լավրով

Ռուսաստանը Ստամբուլում Ուկրաինայի հետ հանդիպման ժամանակ պնդել է «խտրական օրենքների» չեղարկումը և շարունակելու է դա անել հաջորդ փուլում․ հայտարարել է ՌԴ Ագ նախարար Սերգեյ Լավրովը անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։

Ուկրաինայի չեզոք, դաշինքներից դուրս և առանց միջուկային զենքի կարգավիճակին վերադառնալը Ռուսաստանի պայմաններից մեկն է Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար, նշել է նա։

Լավրովի խոսքով՝ Արևմուտքի կողմից Ուկրաինայի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա շեշտադրումը անընդունելի է՝ ինքնորոշման իրավունքի լիակատար անտեսման պայմաններում։

«ԱՄՆ-ում և Եվրոպայում շատերն են, ովքեր բազմաբևեռությունն ընկալում են որպես մարտահրավեր»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Նա նաև անդրադարձել է ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին՝ նշելով, որ հույս կա, որ առաջընթաց կգրանցվի, գործընթացը շարժվում է ճիշտ ուղղությամբ։

Պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում լարվածության նվազեցման համար էլ, ըստ Լավրովի, դեռ ուշ չէ շտապ միջոցներ ձեռնարկելու։

Լավրովը նաև մտահոգիչ է համարել ՆԱՏՕ-ի ուժերի ավելացումը Ռուսաստանի սահմանների երկայնքով։