Միջազգային

«Իսկական Հյուսիսը՝ ուժեղ և ազատ». Կանադայում Չարլզ III-ի ելույը ծափերով են ընդունել

Կանադայի խորհրդարանը հոտնկայս ծափահարել է թագավոր Չարլզ III-ին՝ ելույթի ավարտին Կանադայի օրհներգի խոսքերը հնչեցնելու համար՝ «Իսկական Հյուսիսը՝ ուժեղ և ազատ»:

Չարլլզ III-ի այս այցը կազմակերպվել էր՝ ի ցույց դնելու Կանադայի աջակցությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ դիմակայությունում:

Չարլզ III-ը, վարչապետ Մարկ Քարնիի գլխավորած կառավարության անունից, խոստացել է պաշտպանել կանադացիների ինքնիշխան իրավունքները:

Քարնին Չարլզին պետական այցով հրավիրել է Կանադա այն բանից հետո, երբ Թրամփը սկսել է առևտրային պատերազմ Օտտավայի դեմ և հայտարարել Կանադան ԱՄՆ-ի 51-րդ նահանգ դարձնելու մտադրության մասին:

Կանադայում այս հռետորաբանությունը բացասական արձագանք է գտել: Թրամփի հայտարարությունները նպաստել են Քարնիի հաղթանակին խորհրդարանական ընտրություններում, ինչը տարեսկզբին համարվում էր քիչ հավանական: