Միջազգային

Կանադան կա՛մ 61 մլրդ դոլար կվճարի «Ոսկե գմբեթի» համար կա՛մ կդառնա 51-րդ նահանգը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է.

«Ես Կանադային, որը շատ է ուզում մեր հրաշալի «Ոսկե գմբեթ» համակարգի մաս կազմել, ասացի, որ եթե նրանք մնան առանձին, դա կարժենա 61 միլիարդ դոլար։ Բայց դա կարժենա 0 դոլար, եթե դառնան մեր սիրելի 51-րդ նահանգը։ Նրանք քննարկում են առաջարկը»։