«Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Մոսկվան հետաքրքրված է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրով». այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը:
Նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։