Միջազգային

Հեռակա բանավեճ Մեդվեդևի և Քելլոգի միջև

Հեռակա բանավեճ է ծավալվել ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի և Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի միջև։

Մեդվեդևը, մեջբերելով Թրամփի գրառումը, թե «Պուտինը կրակի հետ է խաղում», արձագանքել է. «Միակ իսկապես վատ բանը Երրորդ համաշխարհային պատերազմն է։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»։

Քելլոգը պատասխանել է. «Երրորդ համաշխարհային պատերազմի մասին խոսելը անխոհեմ և անտեղի մեկնաբանություն է։ Նախագահ Թրամփը  ջանքեր է գործադրում պատերազմը կանգնեցնելու և սպանությունները դադարեցնելու համար։ Մենք սպասում ենք Ձեր խոստացած մեմորանդումին, որը պետք է ստանայինք մեկ շաբաթ առաջ։ Անմիջապես դադարեցրեք կրակը»։