Միջազգային

ԱՄՆ-ը դադարեցնում է միջազգային ուսանողների համար վիզայի հարցազրույցները

ԱՄՆ Պետդեպարտամենտը ժամանակավորապես դադարեցնում է ուսանողական և փոխանակման նոր ծրագրերի վիզաների հարցազրույցների նշանակումը։ Այս քայլը կապված է սոցիալական մեդիայում օտարերկրյա դիմորդների ակտիվության ստուգման գործընթացի ընդլայնման հետ. հայտնել է վարչակազմի բարձրաստիճան անանուն պաշտոնյան։

Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը հայտնել է. «Մենք օգտագործում ենք բոլոր հնարավոր գործիքները՝ հասկանալու համար, թե ով է գալիս մեր երկիր, լինի դա ուսանող, թե այլ կարգավիճակով անձ»։