Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 28-ին հայտարարել է, որ մոտ ժամանակներս կհայտարարվի Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների նոր փուլի մասին:
Նա նաև հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինայի հետ Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ պնդել է խտրական օրենքների վերացման մասին և շարունակելու է դա անել հաջորդ փուլում։ Լավրովը հիշեցրել է, որ Ուկրաինայի չեզոք, արտադաշինքային, միջուկային ազատ կարգավիճակին վերադառնալը հակամարտության կարգավորման համար Ռուսաստանի պայմաններից մեկն է
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Լավրովն ասել էր, որ հաջորդ փուլը կարելի է անցկացնել Ստամբուլում, իսկ պատվիրակության ղեկավարին նշանակում է նախագահը: