Միջազգային

Ուկրաինան հույս ունի, որ ԱՄՆ-ը չի հեռանա խաղաղ գործընթացից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս ունի՝ Միացյալ Նահանգները չի սատարի Ռուսաստանի փորձերին՝ ստիպել Ուկրաինային հրաժարվել իրեն ենթակա տարածքներից։ Նախագահը նշել է, որ Կիևը չի ցանկանում, որպեսզի ԱՄՆ-ն դուրս գա խաղաղ կարգավորման բանակցային գործընթացից։

«Մինչ այժմ ԱՄՆ-ն իրականացնում է երկու կարևոր աշխատանք՝ դիվանագիտական և պատժամիջոցային։ Մենք ցանկանում ենք կոնկրետ քայլեր, որոնց մասին արդեն հայտնել ենք։ Երրորդ՝ վերականգնվել են զինվորական մատակարարումները և հետախուզական աջակցության տրամադրումը։ Այս ամենը մեզ համար չափազանց կարևոր է», - ընդգծել է Զելենսկին։

Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինան ակնկալում է, որ իր ռազմավարական գործընկերը կշարունակի աջակցել երկրի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ խաղաղ գործընթացում հավասարակշռված մասնակցությամբ։