ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի Անկախության օրվա առիթով, որում մասնավորապես ասված է.
«Ամերիկյան ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհավորել Ձեզ և Ադրբեջանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։
Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերին, որոնք առանցքային են Հարավային Կովկասի բարեկեցության համար։ Մենք ողջունում ենք նաև այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Միևնույն ժամանակ, ճանաչում ենք նաև Ադրբեջանի աճող նշանակությունը որպես էներգիայի մատակարար և տրանսպորտային հանգույց։
Վերջին 33 տարիների ընթացքում ձևավորված մեր գործընկերությունը շարունակում է նպաստել մեր ընդհանուր շահերի առաջմղմանը՝ անվտանգություն, էներգետիկ համագործակցություն և տնտեսական աճ։ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանում հիմնարար ազատությունների, այդ թվում՝ մամուլի ազատության պաշտպանությանը՝ համաձայն Ադրբեջանի Սահմանադրության։ Մենք ակնկալում ենք խորացնել մեր համագործակցությունը և միասին աշխատել՝ ապահովելու խաղաղ և բարեկեցիկ ապագա Ադրբեջանի և ողջ տարածաշրջանի համար»,-ասված է ուղերձումլ