Միջազգային

«Նոր Սահմանադրությունը թույլ կտա անցյալը թողնել անցյալում»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ լիազորել է տասը իրավական փորձագետների սկսել Թուրքիայի նոր Սահմանադրության մշակման աշխատանքները։

«Մենք վճռական ենք ազգին տալ Սահմանադրություն, որը կլինի ազատությունների լիակատար երաշխիք և թուրքական ժողովրդավարության հասունության վկայություն։ 1982 թվականի Սահմանադրությունը կրում է հեղաշրջումների դարաշրջանի նշանները։ Նոր, քաղաքացիական Սահմանադրությունը թույլ կտա մեզ ազատվել այս մնացորդներից և անցյալը թողնել անցյալում։

23 տարի շարունակ մենք բազմիցս ցույց ենք տվել մեր անկեղծ մտադրությունը՝ մեր ժողովրդավարությունը պսակելու քաղաքացիական ազատությունների նոր Աահմանադրությամբ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։