Միջազգային

«ՌԴ-ն և Թուրքիան Հարավային Կովկասում համագործակցության մեծ փորձ ունեն». Լավրով

ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի երկկողմ բանակցությունների ընթացքում քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում․ այս մասին Լավրովը հայտնել է Մոսկվայում թուրք գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ ռուսական կողմը Թուրքիայի հետ համագործակցության մեծ և դրական փորձ ունի:

«Հարավային Կովկասում մենք ունենք «3+3» ձևաչափով փոխգործակցության փորձ։ Այս ձևաչափն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը», - ասել Է Լավրովը՝ նշելով, որ ՌԴ-ն կշարունակի համագործակցությունն այս ձևաչափով։