Միջազգային

Լիվերպուլում տուժածների թվում նաև երեխաներ են

Անհայտ անձը ավտոմեքենայի ղեկին վրաերթի է ենթարկել անգլիական Պրեմիեր լիգայում թիմի չեմպիոնությունը նշող «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի երկրպագուներին:  

27 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, ևս 20 մարդ տեղում օգնություն է ստացել։ Տուժածների թվում 4 երեխա կա, նրանցից մեկը լուրջ վնասվածքներ է ստացել։ Ծանր վիրավորվել է նաև մեկ մեծահասակ։ 

Միջադեպը չի դիտարկվում որպես ահաբեկչություն և եզակի դեպք է համարվում, հայտնում են զլմ-ները՝ մեջբերելով քաղաքի ոստիկանության ներկայացուցչի խոսքը: 

Ավտոմեքենայի 53-ամյա վարորդը ձերբակալվել է։ Ոստիկանության հայտարարության համաձայն՝ նա սպիտակամորթ բրիտանացի է, Լիվերպուլի թաղամասերից մեկի բնակիչ։ 

Ականատեսներից մեկը The Guardian-ին պատմել է, որ մարդիկ սկսել են թակել մեքենայի ապակիները, այնուհետև ջարդել են դրանք, որից հետո վարորդը խուճապի է մատնվել և սեղմել գազի ոտնակը, վրաերթի ենթարկել մեկ մարդու և հարվածել մյուսներին:

Դեպքի վայրից ստացված կադրերում երևում է, որ ոստիկանները փորձել են շրջափակել դեպքի վայրը, սակայն ականատեսները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայի սրահից և փորձել ոտքերով հետ քաշել: 

Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ միջադեպը քննարկել է Լիվերպուլի քաղաքապետի հետ: