Գերմանիայի կանցլեր Մերցը հայտարարել է, որ Կիևին մատակարարվող զենքի շառավղի սահմանափակումները վերացնելու որոշումը կայացվել է ամիսներ առաջ։
«Ինչքան գիտեմ, այն երկրները, որոնք սահմանել են սահմանափակումներ, վաղուց հրաժարվել են այդ պայմաններից։ Այսպիսով, երեկ Բեռլինում ես հայտարարեցի մի բանի մասին, որն արդեն տեղի էր ունեցել ամիսներ առաջ, այն է՝ Ուկրաինան իրավունք ունի օգտագործել ստացված զենքը Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական թիրախների դեմ, այդ թվում՝ իր սահմաններից դուրս»,- հայտարարել է Գերմանիայի կանցլերը։