Ռումինական հեռուստաալիքներից մեկում Կելին Ջորջեսկուն հայտարարել է, որ դադարեցնում է իր ակտիվ քաղաքական գործունեությունը և ցանկանում մնալ կուսակցություններից հեռու: Նա հավելել է, որ կարող է վերադառնալ, եթե «Ռումինիայի համար լուրջ հնարավորություն ստեղծվի»։
Հիշեցնենք, որ նա հեռացվել էր նախագահական մրցապայքարից այն բանից հետո, երբ ՍԴ-ն չեղյալ է հայտարարել 2024 թվականի ընտրությունների առաջին փուլի արդյունքները՝ ռուսական միջամտության պատճառով։ Ավելի ուշ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվել է գրանցել Ջորջեսկուին որպես թեկնածու։
Նա նախկինում հայտնի էր դարձել իր հակաուկրաինական հայտարարություններով՝ Ուկրաինային անվանելով «հորինված պետություն»։