Միջազգային

«Թրամփը հավասարակշռված մոտեցում է ցուցաբերում». Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ճեպազրույց է ունեցել։ Ներկայացնում ենք նրա հիմնական մտքերը.

▪️ ԱՄՆ-ն և նախագահ Դոնալդ Թրամփը հավասարակշռված մոտեցում են ցուցաբերում Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում:

▪️ Ռուսաստանը և ԱՄՆ-ն չեն կարող համաձայնության գալ բոլոր հարցերում, տարաձայնություններ միշտ կլինեն, սակայն առկա է քաղաքական կամք՝ համագործակցությունը շարունակելու համար:

▪️ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների՝ Ուկրաինայի հետ բանակցությունների վրա ազդեցության մասին պետք է ասել, որ հիպոթետիկ ենթադրությունները տեղին չեն