Միջազգային

Թագավոր Չարլզ III-ը Կանադայում է

Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ III-ը և թագուհի Կամիլան երկօրյա այցով ժամանել են Կանադա:

Թագավորական զույգին հրավիրել է վարչապետ Մարկ Քարնին, որը խորհրդարանական ընտրություններում հաղթել է Թրամփի՝ Կանադան «51-րդ նահանգ» անվանելու հայտարարությունների հետևանքով առաջացած հանրային դժգոհության ալիքի վրա:

Քարնին օդանավակայանում անձամբ է դիմավորել Չարլզին և Կամիլային՝ դպրոցականների, Կանադայի հեծյալ ոստիկանների և բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների հետ միասին:

Կառլ III-ը ելույթ կունենա Կանադայի խորհրդարանում։ Նման ելույթ Օտտավայում վերջին անգամ տեղի է ունեցել գրեթե կես դար առաջ՝ Եղիսաբեթ II-ի կողմից:

Ակնկալվում է, որ Կանադայի կառավարության հետ համատեղ կազմված ելույթում թագավորը կպաշտպանի Կանադայի ինքնիշխանությունը և կքննադատի Թրամփի՝ Կանադայի՝ ԱՄՆ-ին միանալու մասին հայտարարությունները: