Ռուսական բանակը Ուկրաինայի վրա գիշերային հարձակման ժամանակ օգտագործել է ավելի քան 350 անօդաչու թռչող սարք:
Մայիսի 26-ի գիշերը Ռուսաստանի զինված ուժերը հարձակվել են Ուկրաինայի վրա՝ օգտագործելով 355 անօդաչու թռչող սարք և 9 Kh-101 թևավոր հրթիռ․ հայտնում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Ժամը 11:00-ի դրությամբ ՀՕՊ ուժերը խոցել են բոլոր ինը Kh-101 թևավոր հրթիռները և չեզոքացրել 288 անօդաչու թռչող սարք․ հայտնել են Ուկրաինայի զինված ուժերը։
Ուկրաինայի տարածաշրջանային իշխանությունները հայտնել են, որ հարվածներ են հասցվել Կիևին, ինչպես նաև Կիևի, Օդեսայի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի և Խմելնիցկիի մարզերին։ Զապորոժիեի շրջանում երկու մարդ վիրավորվել է։
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են, որ սա Ռուսաստանի կողմից մեկ հարձակման ժամանակ օգտագործված հեռահար անօդաչու թռչող սարքերի ռեկորդային թիվ է։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր մայիսի 25-ի գիշերը, երբ Ռուսաստանի զինված ուժերը օգտագործել էին 298 անօդաչու թռչող սարք։