Միջազգային

Պուտինը և Ֆիդանը քննարկել են տնտեսական և էներգետիկ հարցեր

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին։ Կողմերը քննարկել են Ուկրաինայի շուրջ զարգացումները Ստամբուլում կայացած բանակցություններից հետո, հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրը։

Բանակցությունների ընթացքում Պուտինը և Ֆիդանը քննարկել են նաև տնտեսական և էներգետիկ ոլորտների վերաբերյալ երկկողմ հարցեր, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։