Բաքվի ԱԳՆ-ից արձագանքել են «Երևանյան երկխոսության» ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
«Վարչապետի դիրքորոշումը հարցեր է առաջացնում խաղաղությանը երկրի հանձնառության վերաբերյալ»․ ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ:
«Մինսկի խմբի պաշտոնական լուծարման կոչերի անտեսումը և այդ հարցը խաղաղության պայմանագրի հետ կապելը հարցեր են առաջացնում այն մասին, թե ինչու է Երևանն ամեն կերպ փորձում պահպանել հնացած մեխանիզմը, որն այլևս չի համապատասխանում տարածաշրջանի իրողություններին», - ասել է Հաջիզադեն։
Նա նաև անդրադարձել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին.
«Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ Հայաստանի վարչապետի մեկնաբանությունները փաստերի աղավաղում են և Հայաստանի բնակչության գրեթե մեծամասնությունը կազմող ադրբեջանցիների անօտարելի իրավունքների ակնհայտ ժխտում: Արևմտյան Ադրբեջանի համայնքին հղումները չպետք է ընկալվեն որպես տարածքային պահանջներ»,- հավելել է նա։