Միջազգային

Գազայում Իսրայելի կողմից դպրոցին հարվածելու հետևանքով կա 20 զոհ

Գազայում տեղահանված անձանց բնակեցրած դպրոցի ուղղությամբ իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Այս մասին Reuters-ին հայտնել են տեղի իշխանությունները:

Իսրայելը մայիսի սկզբին ակտիվացրել է իր ռազմական գործողությունները անկլավում՝ հայտարարելով, որ ձգտում է վերացնել ՀԱՄԱՍ-ի ռազմական և կառավարման ներուժը:

Բժիշկները հայտնել են, որ Գազայի Դարաջ թաղամասում դպրոցի վրա հարձակման հետևանքով տասնյակ տուժածների թվում կան կանայք և երեխաներ:

Իսրայելցի զինվորականները երկուշաբթի օրը հայտարարել են, որ կիրակի գիշերը իսրայելական զորքերը հարված են հասցրել Գազայում ՀԱՄԱՍ-ի կառավարման կենտրոնին՝ թիրախավորելով այն օբյեկտը, որն օգտագործվել է «հետախուզական տվյալներ պլանավորելու և հավաքելու համար»։