Միջազգային

Թրամփը խոսել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել։ Նա նշել է, որ առաջիկա երկու օրերի ընթացքում կարող է հայտարարություն արվել։

«Մենք Իրանի հետ շատ արդյունավետ բանակցություններ ենք ունեցել»,- ասել է Թրամփը Նյու Ջերսիում իր գոլֆի ակումբում։ «Մոտակա երկու օրվա ընթացքում կարող եմ հայտնել լավ կամ վատ նորություններ, բայց կարծում եմ՝ լավ նորություններ կլինեն»։

Թրամփը ընդգծել է, որ շաբաթ և կիրակի օրերին տեղի ունեցած բանակցություններում «լուրջ առաջընթաց» է արձանագրվել։

«Սպասենք տեսնենք, թե ինչ կլինի, բայց կարծում եմ՝ Իրանի հետ կապված լավ նորություններ կունենանք»,- հավելել է նա։