Միջազգային

Չինաստանը ցանկացած պահի կարող է հարձակվել Թայվանի վրա

Financial Times-ը հաղորդում է, որ Չինաստանը Թայվանի նկատմամբ կարող է ռազմական գործողություններ սկսել ցանկացած պահի։ Պարբերականի տեղեկություններով՝ ՉԺՀ-ն արդեն տեղակայել է դեսանտային, ռազմաօդային ուժեր և ռեակտիվ հրթիռահրետանային կայանքներ, որոնք ունակ են թիրախավորելու Թայվանի ցանկացած կետ։

Հաղորդվում է, որ չինական բանակը, մասնավորապես ռազմաօդային և հրթիռային ստորաբաժանումները, հասել են այնպիսի մակարդակի, որ ունակ են շատ կարճ ժամանակում անցնելու ակտիվ ռազմական գործողությունների։ Ըստ աղբյուրների՝ Չինաստանի ռազմածովային մոտ 12 նավ մշտապես տեղակայված են Թայվանի շրջակա ջրերում։

Financial Times-ի վերլուծության համաձայն՝ այս միջոցառումները Չինաստանին հնարավորություն են տալիս «մի քանի ժամվա ընթացքում անցնել Թայվանի շրջափակմանը»։

Երկրի ԱԳՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ կղզու հետ «միավորումը» կանգնեցնել չի լինի։