Միջազգային

Ռուս-ուկրաինական կուլիսային բանակցություններ են ընթանում. ՌԻԱ

ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ ռուս-ուկրաինական խնդրի կարգավորման ուղղությամբ կուլիսային բանակցություններ են ընթանում։ Ըստ լրատվամիջոցի, հստակություն չկա՝ արդյոք Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցությունների հերթական փուլը կանցկացվի Թուրքիայում, սակայն Ստամբուլը շարունակում է մնալ որպես ամենահարմար բանակցային հարթակը, որտեղ նաև շարունակվում են կուլիսային գործընթացները. հայտնել է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը։

«Ընթանում է կուլիսային բանակցային գործընթաց՝ կապված Ուկրաինայի հակամարտության կարգավորման հետ, սակայն առայժմ կոնկրետ մանրամասներ չկան», - նշել է գործակալության զրուցակիցը:

Նա ընդգծել է, որ դեռևս պարզ չէ, թե որտեղ կշարունակվեն բանակցությունները:

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ավելի վաղ հայտարարել էր, որ ձեռք է բերվել սկզբունքային համաձայնություն՝ բանակցությունների նոր փուլ անցկացնելու վերաբերյալ: