Միջազգային

Մակրոնի այցը Վիետնամ աչքի է ընկել սկանդալով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Վիետնամ աչքի է ընկել սկանդալային դրվագով, որ տեսախցիկները արձանագրել են օդանավից իջնելու պահին:

Հանոյի օդանավակայան ժամանելուց հետո առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը օդանավի սանդուղքին մոտ դիպել է նախագահի դեմքին։ Այդ ընթացքում դռները արդեն բացված են եղել, և որոշ տեսախցիկներ ֆիքսել են գործողության պահը։ Հատկանշական է, որ զույգի սառը պահվածքը շարունակվել է նաև աստիճանով իջնելիս. երբ նախագահն առաջարկել է իր ձեռքը, Բրիջիտը մերժել է նրան՝ ակնհայտ ցույց տալով դժգոհություն։

Սկզբում Ելիսեյան պալատը հերքել է կադրերի իսկությունը, սակայն հետագայում դրանք հաստատվել են։

Ֆրանսիական Le Figaro-ի փոխանցել է նախագահին մոտ կանգնած աղբյուրներից մեկի մեկնաբանությունը, ով այս դրվագը նկարագրել է որպես սովորական «զույգերի կատակախառն վիճաբանություն»։

«Դա մի պահ էր, երբ նախագահն ու նրա կինը հանգստանում էին վերջին անգամ՝ մինչև պաշտոնական այցի մեկնարկը, կատակելով միմյանց հետ։ Մի դրվագն էլ բավական էր դավադրության տեսություններ տարածելու համար»,- ասել է աղբյուրը՝ բացասական մեկնաբանությունները վերագրելով հիմնականում ռուսամետ շրջանակներին։