Կիևը, Կիևի մարզը և ևս 11 շրջան ՌԴ ԶՈւ կողմից ենթարկվել են հարձակման տակ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Վնասվել են շենքեր, հանրակացարաններ և ձեռնարկություններ։ Մահացածների և վիրավորների թվում կան երեխաներ։ ԱՄՆ-ի և աշխարհի լռությունը միայն խրախուսում են Պուտինին»,- ասել է նա։
Զելենսկու խոսքով՝ յուրաքանչյուր նման հարձակում բավարար պատճառ է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների համար։
«Ռուսաստանը երկարաձգում է այս պատերազմը և շարունակում է ամեն օր սպանել։ Աշխարհը կարող է հանգստանալ հանգստյան օրերին, բայց պատերազմը շարունակվում է՝ անկախ հանգստյան օրերից և աշխատանքային օրերից։ Սա չի կարելի անտեսել։
Առանց Ռուսաստանի ղեկավարության վրա իսկապես ուժեղ ճնշման՝ այս դաժանությունը չի դադարեցվի։ Պատժամիջոցները անպայման կօգնեն։ Այժմ կարևոր է վճռականությունը՝ Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների, աշխարհի բոլոր խաղաղություն ցանկացողների վճռականությունը։ Աշխարհը գիտի ռուսական տնտեսության բոլոր թույլ կողմերը։ Հնարավոր է դադարեցնել պատերազմը, բայց միայն Ռուսաստանի վրա անհրաժեշտ ճնշման ուժ կիրառելով։ Պուտինին պետք է ստիպել մտածել ոչ թե հրթիռներ արձակելու, այլ պատերազմը դադարեցնելու մասին»,- հայտարարել է նա։